Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հերթական ճգնաժամի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ բժշկական ապահովագրության խնդիրը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի աշխատանքի ու սոցիալական ապահովման փոխնախարար Սեյեդ Աբդոլլահ Էմադին:
Վերջինս ընդգծել է, որ եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ապա սպառնալիքի տակ կարող է հայտնվել երկրի ապագան. «Երկրում հավասարակշռված չէ ապահովագրական ընկերությունների համար միջոցների օգտագործումը: Իրանի կառավարությունը բավական ուշադրություն չի հատկացնում բժշկական ապահովագրությանը:
Իրանում Կենսաթոշակային հիմնադրման ապահովագրումը գտնվում է սնանկության շեմին, և եթե պահպանվի ներկայիս իրավիճակը, ապա ապահովագրման բոլոր ապագա հիմնադրամներին կսպասի նույն ճակատագիրը»:








































