Wednesday, 08 05 2024
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ

Վաղը մոր համար որդու մահը իրական կդառնա. forrights.am

Երկու օր առաջ գլխին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող որդուն՝ Վլադիմիր Հայրապետյանին դիմավորելու փոխարեն մայրը նրա մահվան բոթն է ստացել: 14 ամիս զինվորական ծառայության մեջ գտնվող որդին արձակուրդ էր գալու:

Հենակետում էր, մահվանից երկու ժամ առաջ էր մայրը խոսել որդու հետ ու հիմա ցնցված է, շոկի մեջ, չի հավատում, որ որդուն այլևս չի տեսնելու, չի գրկելու ու կարոտը չի առնելու: «Ի՞նչ եմ անելու, ի՞նչ եմ անելու…», – forrights.am-ի փոխանցմամբ՝ շարունակ կրկնել է անօգնական ու շիվարած մայրը:

Նրանց բնակարանը ես գտա երեկ երեկոյան: Դուռը փակ էր: Մի պահ կասկածեցի, թե ճիշտ եմ եկել ու մեխանիկորեն սեղմեցի զանգը: Դուռը բացեց զինծառայողի երիտասարդ սևազգեստ մայրը՝ լացից կարմրած աչքերով: Աղքատ ու վերանորոգման կարիք ունեցող փոքրիկ բնակարանում մայր ու որդի մենակ էին իրենց վշտի հետ ու անպատկերացնելի իրական էր անսպասելի վրա հասած մահը:

Մահ, որ ներխուժել էր անասելի չքավոր այս ընտանիք: Մայրն ու ավագ որդին պատմել են, որ Վալոդիկի հետ խոսել էին, տրամադրությունը լավ էր, տուն էր գալու, ծառայության ընթացքում չի բողոքել ու ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել:

Մայրը որդու գերազանց ծառայության համար ստացած պատվոգիրը ցույց է տվել ու նաև պաշտպանության նախարարության տված մի գրություն, որով երաշխավորում են, որ պատասխանատու են որդու կյանքի համար: «Վերջին 8-9 տարում մենակ եմ պահել, մեծացրել, բա սե՞նց են անում, էրեխուն սպանում՝ մոր ձեռքն են տալիս», – հարցնում էր մայրը՝ Սիրանույշը:

Թեև ամուսնուց բաժանված են, բայց հարաբերությունները խզված չեն, հայրը նույնպես մշտական կապի մեջ է եղել որդու հետ: Պատմեց, որ բազմիցս այցելել է Սիսիանի զորամասում ծառայության մեջ գտնվող որդուն, միշտ կապի մեջ են եղել, իր վերջին ունեցածով հնարավորինս հոգացել է որդու կարիքները:

 

Մանրամասները՝ forrights.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում