Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի` Մադրիդի «Ռեալ»-ից մյունխենյան ակումբ տեղափոխությունը: Գվարդիոլան նշել է, որ մեծ պրոֆեսիոնալ է համարում Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին:
«Բոլորս գիտենք Ալոնսոյին: Նա մեծ պրոֆեսիոնալ է և բարձր մակարդակ ունի: Բացի այդ, նա փորձառու ֆուտբոլիստ է: Ալոնսոն և Բենատիան շատ անհրաժեշտ են մեր թիմին: Ես գոհ էի «Բավարիա»-ի կազմից, բայց Խավի Մարտինեսի վնասվածքից հետո խոսեցի Ռումենիգեի և Զամերի հետ»,- Goal-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ Խաբի Ալոնսոն հայտարարել էր, որ մյունխենյան ակումբ իր տեղափոխության պատճառներից մեկն է Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորություն ստանալու փաստը:








































