Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրապարակել է թիմի կազմը` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ալբանիայի հավաքականի դեմ խաղի համար: Այդ մասին է հայտնում Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ազգային թիմում չի ընդգրկվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով, Բենտուի կարծիքով, ֆիզիկապես պատրաստ չէ:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի խմբային փուլում պորտուգալացիները նույն խմբում են Հայաստանի հավաքականի հետ:






































