Բիրմայում բնակչության առաջին մարդահամարը ավելի քան 30 տարում ցույց է տվել, որ երկրի իշխանությունները իրենց գնահատականներում կտրուկ ավելացրել են քաղաքացիների թվաքանակը: Նախնական արդյունքով՝ հարավասիական այդ երկրում ապրում է 51 մլն մարդ:
Կառավարությունը, ընդ որում՝ բազմիցս, խոսել է 60 մլն բնակչի մասին:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի տարածքի մեծ մասում մարդահամարն անցել է առանց որևէ պատահարի:










































