Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական գործողությունները ԱՄՆ-ին օրական 7,5 միլիոն դոլար են արժենում, հաղորդում է m.rosbalt.ru-ն՝ հղում անելով պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբիին:
Նրա խոսքով՝ պենտագոնը դա պարզել է՝ հաշվարկելով օգոստոսի 26-ի ծախսերը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ երկրի խորհրդարան կներկայացնի ահաբեկչության դեմ պայքարի օրինագիծը, որը նախատեսում է այն բրիտանացիների անձնագրերի առգրավում, ովքեր իսլամիստների կողմից կռվելու նպատակով Իրաք կամ Սիրիա են մեկնում:
Նախօրեին Բրիտանիան Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով ահաբեկչության մակարդակը հասցրել է «լուրջ»-ի:










































