Ռուսաստանն ու Չինաստանը դիմել են հեռահաղորդակցության ՄԱԿ-ի գործակալությանը առաջարկների փաթեթով, որի համաձայն՝ կառավարությունը իրավունք կստանա բաժանել, յուրացնել և փոխել IP-հասցեները և դոմենային անունները, կարգավորել վեբ-կայքերի նկատմամբ վերահսկողությունը և որոշել նրանց պատկանելությունը,- հաղորդում է Bloomberg-ը:
Ներկայում այդ ամբողջ համակարգման գործընթացը իրականացնում է 1998 թ. ստեղծված ոչ կոմերցիոն ICANN (Internet Corporation for Assigned Names) կազմակերպությունը:
Ռուսաստանն ու Չինաստանը իրավիճակի փոփոխությունը մտադիր են իրականացնել Ալժիրի, Բահրեյնի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Սուդանի հետ:









































