ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոն կանխատեսում է, որ 50 տարի անց երկրում սպիտակամորթ բնակչությունը կդադարի մեծամասնություն կազմել: Մինչև 2060 թ. երկրում «գունավոր» բնակչության մասնաբաժինը կհասնի 57%-ի,- ասվում է կազմակերպության հրատարակած կանխատեսման մեջ:
Մինչև 2060 թ. «գունավոր» բնակչությունը կավելանա գրեթե եռակի՝ ներկայիս 116.2 մլն մարդուց հասնելով 341.3 միլիոնի:
Եվ պատճառը բնավ էլ միգրացիան չէ, այլ ծնելիության բարձր մակարդակը, որը անհամեմատ գերազանցում է նմանատիպ ցուցանիշը սպիտակամորթ բնակչության շրջանում:
Վիճակագրության համաձայն՝ ամեն սպիտակամորթ ամերիկուհու բաժին է ընկնում 1.8 երեխա, իսկ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչին (առաջին հերթին խոսքը լատինաամերիկուհիների մասին է)՝ ավելի քան 2:
Լատինաամերիկյան արմատներ կլինեն ամեն երրորդ ամերիկացու մոտ, իսկ բնակչության նույն մասնաբաժինն իր մայրենին կհամարի իսպաներենը (ներկայում՝ ամեն 6-րդը):
Ասիական արմատներով բնակչության թիվը կավելանա ավելի քան 2 անգամ:











































