Շաբաթ օրը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ կանի Ռուսաստանի համար արգելափակել միջբանկային ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման համակարգի` SWIFT-ի հասանելիությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«SWIFT-ի` Ռուսաստանի համար արգելափակումը երկրի նկատմամբ պատժամիջոցների զգալի խստացում կլինի և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ռուսաստանի կողմից պատասխան նմանատիպ կոշտ պատժամիջոցների: SWIFT-ից մեկուսացումը չի արգելափակի խոշոր առևտրական գործարքները, խնդիրներ չի ստեղծի միջպետական բանկային գործողությունների համար»,- հայտարարել է Macro Advisory ընկերության ներկայացուցիչ Քրիս Ուիֆերը:











































