Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ Ժնևյան քննարկումների հերթական փուլն անցկացվելու է 2013 թվականի մարտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Դեկտեմբերի 11-12-ը Ժնևում տեղի ունեցավ բանակցությունների 22-րդ փուլը, որին մասնակցեցին Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները: Այդ բանակցություններն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո՝ հոկտեմբերից:










































