Ardbeg շոտլանդական վիսկին, որը երեք տարի առաջ տիեզերք էր ուղարկվել, հաջորդ ամիս Երկիր կվերադառնա, հաղորդում է Scotland Now-ն:
Վիսկիի` տիեզերք ուղարկելու գլխավոր նպատակը ձգողականության ազդեցությամբ ըմպելիքի «հասունացումը» ստուգելն է:
«Սա փոքրիկ քայլ է մարդու համար, սակայն հսկայական թռիչք` վիսկիի համար: Թիմը հույս ունի իմանալ` ինչպես են բույրերը տարածվում ձգողականության տարբեր պայմաններում: Այդ եզրակացությունները հեղափոխություն կարող են առաջացնել վիսկիի պատրաստման մեջ»,- ասել է Ardbeg ընկերության մամլո քարտուղարը:











































