Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորները սեպտեմբերի 1-ին արտահերթ նիստ կգումարեն, որտեղ կներկայացվի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նոր կառավարության ծրագիրը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը պատգամավորներին արտահերթ նիստի է հրավիրել նոր կառավարության ներկայացրած ծրագրի ընթերցման և քննարկման, ինչպես նաև կառավարությանը վստահության քվեի վերաբերյալ քվեարկելու համար: Նիստի սկիզբը նախատեսված է երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Համաձայն Թուրքիայի սահմանադրության 110-րդ հոդվածի` վարչապետը կընթերցի նախարարների կաբինետի ծրագիրը, և կառավարությանը վստահության քվեի վերաբերյալ քվերակություն տեղի կունենա:










































