Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի վերականգնման գործընթացը վիրահատությունից հետո դժվար և երկարատև կլինի: Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն,- փոխացնում է ITAR-TASS-ը:
Հեռուստատեսությամբ ունեցած ելույթում նա ընդգծել է, որ Չավեսի վիրահատությունը, որը տեղի ունեցել երեքշաբթի Կուբայում, բարդ է եղել, և դա վկայում է , որ ապաքինման գործընթացը նույնպիսին կլինի:
Ավելի վաղ Մադուրոն նշել էր, որ Չավեսի 4-րդ վիրահատությունը բարեհաջող է անցել, և շնորհակակություն էր հայտնել համաքաղաքացիներին բարի կամքի համար:









































