Հարավկորեական Gangnam Style հիթի ներքո պարը Մեծ Բրիտանիայում խլել է 40-ամյա տղամարդու կյանքը:
Ինչպես հաղորդել The Telegraph-ը՝ Իմոն Քլիբրայդը տոնել է կնոջ` Ջուլիի ծննդյան օրը: Տղամարդը կնոջն առաջարկել է պարել Gangnam style երգի տակ և մի քիչ վարգել երևակայական ձիու վրա:
Երբ պարն ավարտվել է, Իմոնը սուր ցավ է զգացել կրծքավանդակում և ընկել է: Մինչ կգար շտապօգնությունը՝ տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից:
«Նա շատ լավ ամուսին էր, շատ էր աշխատում, սիրում էր զվարճանալ, պարել: Նա հենց նոր պարում էր Gangnam style-ը»,- ասել է մահացածի այրին:
Ինչպես հաղորդում է ТСН-ը՝ ճակատագրական դեպքից հետո բրիտանացի բժիշկները չեն շտապում արգելել կորեական երգի ներքո պարը, սակայն զգուշացնում են, որ առանց նախապատրաստության Gangnam style-ի ներքո պարելը վտանգավոր է առողջության համար:








































