Չորեքշաբթի օրն ավելի քան 100 երկիր ճանաչել է Սիրիայի ընդդիմությունը` ճանապարհ բացելով Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ուժերին հումանիտար օգնություն տրամադրել` հայտնում է MIGnews.com-ը:
Բացի հումանիտար օգնությունից` այժմ Սիրիայի ապստամբներին պաշտոնապես հնարավոր է նաև ռազական օգնություն տրամադրվի: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը «Սիրիայի բարեկամներ»-ի նիստն անվանել է «բացառիկ առաջխաղացում»:
Նա նշել է, որ ներկայումս ԵՄ-ն Սիրիա զենքի մատակարարման իր էմբարգոն թարմացնում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` իրավիճակի փոփոխման դեպքում ճկունություն ցուցաբերելու համար:











































