Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ դառնալու փաստը:
«Ես շատ երջանիկ եմ: Պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս, քանի որ առանց թիմակիցների հնարավոր չէ անհատական մրցանակներ նվաճել: Իմ թանգարանում այսպիսի մրցանակ դեռ չկա:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալու փաստին, ապա «Ռեալ»-ը դրան ձգտել է երկար տարիներ: Մենք` «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներս, զգում էինք, որ, վերջապես, պետք է նվաճենք այդ տիտղոսը: Անկրկնելի մրցաշրջան էր:
Մենք պետք է ձգտենք պահպանել այդ տիտղոսը: Արդեն երկու անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր եմ դարձել: Մեկ անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և մեկ անգամ «Ռեալ»-ի կազմում: Այժմ ցանկանում եմ երրորդ անգամ նվաճել տիտղոսը»,- ասել է Ռոնալդուն:







































