Չորեքշաբթի երեկոյան օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդել են այն մասին, որ գերմանական խորհրդարանը հաստատել է այն օրենքը՝ օրինականացնելով տղաների թլպատման արարողությունը, որը գոյություն ունի հուդայականների ու մահմեդականների շրջանում:
Դրա համար կողմ են քվեարկել 434 խորհրդարանական, 100 պատգամավոր դեմ է եղել, իսկ 46-ըձեռնպահ է մնացել,- հաղորդում է Huffington Post պարբերականը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Քյոլնի դատարանը թլպատման արարողությունը անվանել է երեխային ծանր մարմնական վնասվածքներ հասցնել և հավասարացրել է այն քրեական հանցագործությանը:
Դատավորների կարծիքով՝ առաջին հերթին պետք է գնահատվի երեխայի անձնական անձեռնմխելիության իրավունքը: Գերմանական արդարադատությունը եկել է այն եզրակացության, որ դավանանքի ազատությունը չի տուժի, եթե երեխան մեծանա ու ինքը որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք թլպատվել, թե՞ ոչ:










































