Միանգամից մի քանի խոշոր ամերիկյան բանկեր ԱՄՆ ֆինանսների նախարարությունից պահանջել են պարզաբանել օրինական «նարիկոբիզնեսի» հաշիվների նկատմամբ պետական քաղաքականությունը:
Ինչպես հաղորդել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Քենդիս Բադդոն՝ խոսքը մի շարք նահանգներում մարիխուանայի օրինական շրջանառության մասին է: Այսպես, Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում թույլ է տրվում այդ թույլ թմրանյութը կիրառել կենցաղային նպատակներով, իսկ որոշ նահանգներում՝ բժշկական նկատառումներով: Բայց դաշնային իշխանությունների տեսանկյունից այդ բիզնեսը հակաիրավական է, այդ պատճառով բանկային հաստատությունները պարտավոր են իշխանություններին տեղեկացնել բոլոր կասկածելի օպերացիաների մասին, որոնք վերաբերում են մարիխուանային:
Նշված նահանգներում նման ակցիաներին մասնակցում են փոքր բանկերը, որոնք նման գումարներն անցկացնում են ֆինանսական ինստիտուտներում:
Ըստ FinCEN-ի տվյալների՝ մարիխուանայի բիզնեսը ԱՄՆ-ում սպասարկում են մոտ 100 փոքր բանկեր:







































