Infiniti ընկերությունը մասամբ գաղտնազերծել է իր նոր ESQ կրոսովերը, որը կվաճառվի միայն Չինաստանում, և իրենից ներկայացնում է Nissan Juke-ի վերափոխված տարբերակը: Դոնորից Infiniti-ն տարբերվում է միայն մանրուքներով, գրում է auto.vesti.ru-ն:
Infiniti ESQ-ի համար ընտրվել է Nismo-ի Nissan Juke տարբերակը:
Ներքին հարդարումը մեքենան նույնպես փաստացի անփոփոխ ժառանգել է Juke-ից:
Infiniti-ի նորույթը կստանա 200-ուժային 1.6 լիտրանոց տուրբոշարժիչ, որի նմանը տեղադրվում է Nissan Juke Nismo-ի վրա: Այն կարող է 8.2 վայրկյանում 100 կմ/ժ արագություն բացել:
Infiniti ESQ-ի վաճառքը Չինաստանում կսկսվի հոկտեմբեր ամսին: Նախնական գինը 32 500 դոլար է:










































