Օգոստոսի 26-ին Սան Պաուլուում Ժիզել Բունդխենը ներկայացրել է Gisele Bundchen Intimates սեփական մակնիշի ներքնազգեստների նոր հավաքածուն: Գովազդով թոփ-մոդելը ավանդաբար ինքնուրույն է զբաղվել, գրում է Spletnik.ru-ն:
Ժիզելը ակտիվորեն ցուցադրել է իր ժանյակե և ատլասե ներքնազգեստները: Դրանցից մի քանիսը նա նույնիսկ փորձել է, ավելի ճիշտ՝ գցել է իր վրա:
Արարողությանը ներկայանալու համար մոդելը սպիտակ ժանյակե զգեստ է ընտրել: Նշենք, որ այն հիանալիորեն համադրվում էր ցուցադրված նմուշների հետ: Իր կերպարը Ժիզելը լրացրել է nude գույնի բոկոտիկներով: Այդ համադրությամբ մոդելի ոտքերը աննկատելի մնալու հնարավորություն չունեն:
Նշենք, որ ացած շաբաթ Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը, որն ութերորդ անգամ անընդմեջ գլխավորում է Ժիզել Բունդխենը:


















































