Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման մասին, ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ռուսական իշխանություններին սպառնաց բողոքի փողոցային ակցիաներով։
ՌԴ նախագահի կողմից ներում ստացած բիզնեսմենը, ազատություն ստանալով, սկզբում հայտարարել էր, թե չի զբաղվելու քաղաքականությամբ, սակայն արդեն մի քանի ամիս անց ակնարկեց հակառակի մասին։ Այս տարվա մայիսին Խոդորկովսկին ասել էր, որ կարող է քաղաքական գործունեության վերադառնալ օգոստոսին, երբ կսպառվի Վլադիմիր Պուտինի հետ իր «գործարքի» ժամկետը։
Մեկնաբանելով Ուկրաինայի իրավիճակը՝ նավթային ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, թե Ռուսաստանը այդ երկրի հետ իսկապես կռվում է։ «Այնտեղ ուղարկում ենք զինվորների և տեխնիկա ենք ուղարկում։ Ուկրաինացիները լավ են կռվում, սակայն նահանջում են։ Ուժերն իհարկե անհավասար են»,- ասվում է Խոդորկովսկու պաշտոնական կայքում հրապարակված դիմումում։
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը հայտարարել է, թե «մենք կարող էինք և կարող ենք դա կասեցնել»։ Նրա խոսքերով՝ «բավական է ուղղակի դուրս գալ փողոց, սպառնալ գործադուլով»։ «Իշխանությունն անմիջապես կփսկի, նա վախկոտ է։ Այնպես որ, ես այլևս լռել չեմ ուզում և չեմ լռելու»,- եզրափակել է Խոդորկովսկին։











































