Իտալիայի Վենետո նահանգում ապրող փախստականները հրաժարվել են ուտել «պաստա տոմատի սոուսով, հաց և ձու» և պահանջել են ճաշացանկը հագեցնել իրենց հարազատ երկրներից ուտեստներով, հայտնում է The Local-ը: Ի նշան բողոքի՝ նրանք դուրս են եկել փողոց և իրենց ուտելիքները դրել գետնին հագուստի պարկերի հետ՝ սպառնալով լքել տարածքը: Տեղի բնակիչները դա չեն հասկանում, քանի որ այդ հայտարարությունները հնչում են նրա ֆոնին, որ հազարավոր իտալացի անտուններ ընդհանրապես առանց ուտելիքի են մնում: Նշվում է, որ Իտալիայի տանիքից զրկված քաղաքացիները միշտ չէ, որ կարող են օրական 1 անգամ ուտել, մինչդեռ փախստականներին կերակրում են օրական 3 անգամ, նշում է պարբերականը:











































