Իտալացի հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն պայմանագիր է ստորագրել հնդկական «Դելի Դինամոս» ակումբի հետ:
Goal.com-ի տեղեկություններով՝ պայմանագիրը կգործի 4 ամիս: Բացի այդ, հարձակվողը կմասնակցի մի քանի կոմերցիոն խաղերի, որոնք կկազմակերպի հնդկական ֆուտբոլային լիգան:
Ամենայն հավանականությամբ, պայմանագրի ժամկետի ավարտից հետո 39-ամյա հարձակվողը կմեկնի ԱՄՆ՝ պայմանագիր ստորագրելու MLS-ի ակումբներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ կարիերայի մեծ մասը Դել Պիերոն անցկացրել է «Յուվենթուս»-ում, որի կազմում մասնակցել է 513 հանդիպման ու խփել 208 գոլ:







































