Վենետիկում մոտ 2 հազար բանվոր է դուրս եկել գործադուլի Վենետիկի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողության օրը, հայտնում է Reuters-ը:
Բանվորները մոտեցել են փառատոնային պալատին այն ժամանակ, երբ աստղերը հայտնվել են կարմիր գորգի վրա ու կանգնեցվել են ոստիկանների կողմից:
Ցուցարարները պահանջել են աշխատավարձը վերադարձնել նախկին մակարդակին:
Նշվում է, որ կալանավորումներ ու ագրեսիվ տրամադրվածություն բողոքի ակցիայի ժամանակ չի եղել, և փառատոնը շարունակվել է սովորական ռեժիմով:








































