ԱՄՆ-ից երիտասարդ ծնողների խումբը դատարան է դիմել ընդդեմ 6 ֆուտբոլային մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ FIFA-ի, պահանջելով կատարելագործել խաղերի ժամանակ անվտանգության կանոնները:
Կալիֆոռնիայի դաշնային դատարան ստացված հայցում պնդում են, որ կազմակերպությունը բավարար ժամանակ չի տրամադրում գլխի վնասվածքների վերացման համար:
Հայցվորներն առաջարկում են նոր կանոններ սահմանել, համաձայն որոնց՝ մինչև 17 տարեկան խաղացողներին թույլ կտրվի գլխով գնդակին հարվածել սահմանափակ քանակությամբ:
Առաջարկվող կանոնները նախատեսում են պրոֆեսիանալ մարզիկների գլխի հնարավոր վնասվածքների ստուգում:











































