ՄԱԿ-ի հանձնակատարներն անհանգստություն են հայտնել «Իսլամական պետության» ճամբարներում ստիպողաբար գտնվող երեխաների ճակատագրերի հետ կապված, ԱՄՆ-ին կոչ անելով հաշվի առնել այդ փաստը` գրոհայինների դիրքերին հարվածելու դեպքում: Այս մասին գրում է Reuters-ը:

ՄԱԿ-ում հայտարարել են, որ այդ դեպքում ԱՄՆ իշխանությունները «պետք է հարգեն պատերազմի օրենքը»:
«Մեզ հայտնի է ուսուցողական ճամբաներում երեխաների ներկայության մասին։ Մենք կարծում ենք, որ որոշում ընդունելիս ԱՄՆ-ը պետք է հարգի պատերազմի օրենքները, և մենք անհանգստացած ենք այնտեղ երեխաների առկայությամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ի խմբի նախագահ Պաուլո Պինեյրոն:











































