Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկը` բրազիլացի պաշտպան Դուգլասը, ակումբի երկրպագուներին պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 29-ին:
24-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի 4 մլն եվրո, ևս 1.5 մլն եվրո «Սան Պաուլո»-ն կստանա, եթե ֆուտբոլիստը համապատասխան քանակությամբ հանդիպումներ անցկացնի «Բարսելոնա»-ի կազմում:
Նշենք, որ երեք մրցաշրջաններում Դուգլասը «Սան Պաուլո»-ի կազմում անցկացրել է 95 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ:







































