Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 27-ին հայտարարել է, որ երկիրը մտադիր է 2015-ին ավարտել նոր սահմանադրության վրա տարվող աշխատանքը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակության գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:
«Ժողովրդավարացման ուղղությամբ հաջորդ թռիչքի համար նոր սահմանադրություն է անհրաժեշտ: Նոր հիմնական օրենքով Թուրքիայի առջև նոր դռներ կբացվեն: Հուսով եմ՝ 2015 թ. խորհրդարանական ընտրություններում մենք նոր սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ մեծամասնություն կկազմենք»,- ասել է նա:
Թուրքիայի նոր սահմանադրության վրա աշխատանքները տարվում են 1 տարուց ավելի:








































