Red Bull Air Force թիմի ավստրիացի օդաչուն մի քանի վտանգավոր տրյուկներ է իրականացրել ոչ մեծ ինքնաթիռով, որը հագեցած է GoPro տեսախցիկով:
Նրա մանևրները հայտնվել են տեսանյութում, ընդ որում՝ դրանք տառացիորեն առաջին դեմքից են արված:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռչում Ավստրիայի Ալպերի լեռնային բարդ հատվածով, ապա անցնում լեռնագագաթների հարևանությամբ՝ վտանգավոր մոտ տարածության վրա: Տեսանյութից երևում է, որ ինքնաթիռը գտնվում է 2,7 հազար մետրի վրա:
Տեսանյութի վերջում օդաչուն բարեհաջող վայրէջք է կատարում ավտոմոբիլային ճանապարհի վրա:













































