Friday, 10 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գերմանիայում հանդես եկող հայ մարզիկներից ոչ ոքի հետ մտերիմ չեմ. չեմ ուզում. Սյուզի Կենտիկյան

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (34-1) 4 տարվա դադարից հետո կրկին Հայաստանում է: Սյուզին հանդիպեց լրագրողների հետ:

«Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարռնալուց հետո պարտվեցի, ինչին, իհարկե չէի հավատում: Դա առաջին պարտությունս էր, որը շատ ծանր էի տանում: Դրանից հետո նորից դարձա չեմպիոն, ու դա կարիերայիս ամենամեծ նվաճումն էր: Ցանկանում եմ պահպանել չեմպիոնի կոչումը, քանի որ մտադիր եմ կարիերաս ավարտել՝ չեմպիոնի կոչումը պահպանելով:

Մանկուց զբաղվել եմ տարբեր մարզաձևերով, բայց սիրեցի բռնցքամարտը: Մյուս մարզաձևերի նկատմամբ սեր չկար: Նույնիսկ հիվանդ վիճակում էի գնում մարզումների: Բռնցքամարտն իմ կյանքն է, առանց որի չեմ կարող ապրել: Ուզում եմ ցույց տալ, որ կինը ևս կարող է բռնցքամարտիկ լինել: Շատերն են ասում, որ չեն կարող պատկերացնել, թե ես ինչպես կարող եմ բռնցքամարտիկ լինել, բայց երբ տեսնում են մենամարտերս, հասկանում են:

Երբ առաջին անգամ մտա մարզադահլիճ, բոլորը տղաներ էին: Մարզիչս հավատում էր, որ հաջողությունների կհասնեմ: Այդ ժամանակ դպրոցից գալիս էի տուն, սնվում էի, գնում մարզման՝ մոտ 2.5 ժամ լինելով ճանապարհին: Դրանից հետո նույնքան ժամանակ վերադառնում էի տուն ու գնում աշխատանքի, քանի որ ծանր պայմաններում էինք ապրում:

Այդ ժամանակ մեզ ցանկանում էին դուրս հանել Գերմանիայից, սակայն մարզական հաջողությունների համար ինձ թողեցին, բայց ընտանիքիս դուրս հանելու ծրագիրը դեռ կար: Հիմա նրանք նույնպես ունեն քաղաքացիություն:

Մտադիր եմ ևս 2 տարի շարունակել կարիերաս, որից հետո, հավանաբար, կդառնամ մարզական հաղորդավար: Ճիշտն ասած, Գերմանիայում հանդես եկող մարզիկներից ոչ ոքի հետ մտերիմ չեմ: Բոլորին ճանաչում եմ, բայց այնպես չէ, որ հեռախոսի համար ունենամ, զանգեմ, հարցնեմ ինչպես ես, բայց երբ հանդիպում ենք, օրինակ միջոցառումներին, միշտ հարգանքով ենք, բարևում ենք, խոսում ենք: Բայց անձնական շփում չկա: Ես թույլ չեմ տալիս: Չեմ ուզում:

Իրենք իրենց կարծիքն ունեն: Աբրահամն ասել է, որ չի սիրում կանանց բռնցքամարտ, այս, այն: Դա իր կարծիքն է: Ես չեմ խորանում: Մխիթարյանի խաղին, ճիշտն ասած, չեմ հետևում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում