«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դատարանն այսօր մերժել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը վերացնելու, այլ խափանման միջոցի փոփոխելու կամ գրավով փոխարինելու մասին:
Արա Զաքարյանը ներկայացրել է նույնաբովանդակ միջնորդությունը նաև իր մյուս պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ: Ըստ նրա` այս դեպքում ևս մեղադրանքը չի հիմնավորվել մասնավորապես տուժող ոստիկանի ցուցմունքներով հիմնավորվել է միայն իրեն հրելու փաստը, իսկ քաշքշելու և հարվածելու փաստը չի հիմնավորվել:
Պաշտպանական կողմը միացել է այս միջնորդությանը ևս. մասնավորապես` Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել է, որ միջնորդությունը չբավարարելու դեպքում կհաստատվի, որ սա քաղաքական պատվեր է: Պաշտպանը տարակուսանք է հայտնել, որ միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալների նկատմամբ ընտրվել է ամենածանր խափանման միջոցը՝ կալանավորումը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































