Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Գազայի հատվածն Իսրայելի հետ հրադադարը տոնում է որպես հաղթանակ

Հազարավոր պաղեստինցիներ դուրս են եկել Գազայի հատվածի փողոցներ՝ Իսրայելի հետ 50-օրյա զինված հակամարտությունից հետո երեքշաբթի ուժի մեջ մտած երկարաժամկետ հրադադարը տոնելով որպես սեփական հաղթանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Եգիպտոսի միջնորդությամբ, հնարավորություն են տալիս վերջ տալ պաղեստինյան անկլավում իսրայելական բանակի ամենաերկարատև ու արյունալի գործողությանը և վաղեմի տարածքային վեճի լուծման համար բանակցային գործընթաց սկսել:

Երբ 19.00-ին (մեր ժամանակով՝ 20.00-ին) կողմերը դադարեցրել են փոխադարձ գնդակոծությունները, ամբողջ Գազայում ինքնաբուխ ցնծություն է սկսվել: Մարդիկ դուրս են գալիս տներց, շնորհավորում են միմյանց պատերազմի վերջանալու կապակցությամբ, օդ են կրակում, հրավառություն անում: Բարձրախոսներից և մզկիթների մինարեթներից շնորհավորանքներ են հնչում:

Հաղթանակի մասին մամլո ասուլիսների ընթացքում և սոցցանցերում խոսում են նաև անկլավը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները:

Եթե կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի, 1 ամիս հետո կողմերը պետք է վերսկսեն Եգիպտոսի միջնորդությամբ հակամարտության վերջնական կարգավորման պայմանների վերաբերյալ բանակցությունները: Ներկա փուլում պաղեստինցիներին խոստացել են Իսրայելի և Եգիպտոսի հետ սահմաններին անցումների աշխատանքի ռեժիմի լիբերալացում՝ անկլավ դրա վերականգնմանն անհրաժեշտ նյութերի և հումանիտար բեռների համար հնարավորությունների ընդլայնման շեշտադրումով: Սպասվում է նաև, որ կընդլայնվի Միջերկրական ծովի ափամերձ տարածքը, որտեղ իսրայեցիները տեղի ձկնորսներին թույլ են տալիս որս անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում