Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առանձին երկկողմանի հանդիպում են իրականացնում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Հանդիպումը տեղի է ունենում Մաքսային միության երկրների առաջնորդների խորհրդակցությունից հետո, որոնց մասնակցել են նաև ԵՄ ներկայացուցիչները` առանց լրագրողների ներկայության:
Նշենք, որ Պուտինի և Պորոշենկոյի ներկայիս հանդիպումն առաջինն է` երկու երկրների նախագահների միջև:








































