Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

«Ъ». Նոր «Անտանտ»՝ առանց Ռուսաստանի

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երեկ ստորագրել են պայմանագիր` ռազմական եւ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Որոշ մեկնաբանություններ եղան, որոնք պնդեցին, որ սա երկրորդ «Անտանտն» է: Ձեզ ենք ներկայացնում Коммерсант թերթի մեկնաբանությունն այս կապակցությամբ:
Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Լոնդոնում ստորագրել են մի շարք կարեւոր պայմանագրեր` ռազմական եւ անվտանգության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: «Մենք բացել ենք նոր էջ ռազմական համագործակցության պատմության մեջ»,- հայտարարել է բրիտանացի վարչապետը: Ֆրանսիայի նախագահն այն պատմական է անվանել:
Ըստ փաստաթղթի, սկսած 2020թ., կողմերը կարող են համատեղ օգտագործել ավիակիրները` ինքնաթիռների տեղակայման եւ վերաբեռնավորման համար: Փարիզն ու Լոնդոնը զինվորականներին համատեղ ուսուցանման ծրագրերն են իրականացնելու եւ համատեղ խմբեր ուղարկելու թեժ կետեր: Կողմերը համաձայնել են նաեւ համատեղ ներդրումներ իրականացնել անօդաչու ինքնաթիռներ սարքելու ծրագրեր իրականացնելու համար:
Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է 50 տարով ֆրանսիական Դիժոնում եւ բրիտանական Օլդերմաստոնում լաբորատորիաների համատեղ օգտագործում, ինչը թույլ կտա ստուգել միջուկային սպառազինության տեխնիկական վիճակը եւ համակարգչային զննության ենթարկել նոր մարտագլխիկները: «Սա իրոք հեղափոխական քայլ է», – «Ъ»-ին հայտնել է Փարիզի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ավ Բոյերը` նշելով, որ ավելի վաղ Բրիտանիան միջուկային ոլորտում համագործակցում էր միայն ԱՄՆ հետ:
Նրա խոսքերով այս փաստաթղթերը համաեվրոպական պաշտպանական համակարգի ստեղծման պայմանագրի տրամաբանական շարունակությունն են, որը ստորագրվել է 1998թ. Ժակ Շիրակի եւ Թոնի Բլերի կողմից: Կողմերը չեն թաքցնում, որ համաձայնագրի գլխավոր նպատակը` ռազմական ծախսերի համար նախատեսված բյուջետային միջոցների տնտեսումն է: Դեւիդ Քեմերոնը վերջերս ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը նախատեսում է ռազմական բյուջեի կրճատում մինչեւ 8% առաջիկա 5 տարիների ընթացքում: Իսկ Ֆրանսիան ֆինանսների բացակայության պատճառով հրաժարվել է երկրորդ ավիակրի կառուցման մտադրություններից: «Իմաստ չկա, որ Եվրոպայի երկու ամենահզոր տերությունները ծախսեն ավելի գումար ռազմական նույնատիպ ռեսուրսների վրա, քան անհրաժեշտ է»,- Sunday Telegraph-ին ասել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆաքսը: Նրան պաշտպանեց նրա ֆրանսիացի գործընկեր Երվե Մորին` հայտարարելով, որ համագործակցությունը եւ ծախսերի որոշումը երկու երկրների ազգային շահերի շրջանակներում են:
Բայց Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մերձեցումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Բրիտանացի մի շարք զինվորականներ եւ լեյբորիստ քաղաքական գործիչներ մտահոգություն արտահայտեցին առ այն, որ համաձայնագիրը կվնասի երկրի անինքնուրույնությանը: Նույն ոգով հանդես եկան որոշ ֆրանսիացի ընդդիմադիր գործիչներ: Իսկ ամենաթեժ քննարկումները ծավալվում են ինտերնետում: Telegraph-ի կայքում ընթերցողները անվանեցին այն «թագավորության համար ամոթալի»` կասկած հայտնելով, որ բրիտանացի զինվորականները կկատարեն այդ «գորտերի» հրամանները: Ֆրանսիական La Tribune-ի ընթերցողներն էլ կարծում են, որ «Վաշինգտոնի կամակատարի» հետ մերձեցումը ԱՄՆ-ին թույլ կտա միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին:
Ռազմական փորձագետները քննադատների հետ համաձայն չեն: «բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե միայնակ կարող են գործել, զբաղված են ինքնախաբեությամբ», – «Ъ»-ին ասել է հայտնի բրիտանացի ռազմական վերլուծաբան Չարլզ Հեյմանը: «Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Բրիտանիան այլեւս ի վիճակի չեն կատարելու բարձր տեխնոլոգիական ռազմական ծախսերը: Գումար դրա համար չկա եւ չի էլ նախատեսվում: Դրա համատեղ մշակումն ու շահագործումը բրիտանացիների եւ ֆրանսիացիների համար միակ հնարավորությունն է ապահովելու իրենց երկրների պաշտպանողականությունը ապագայում»: Համաձայնագիրը թույլ կտա Լոնդոնին եւ Փարիզին տնտեսել միլիարդավոր եվրոներ ռազմական ծախսերի համար. ասել է փորձագետը:
Երկու երկրներն էլ նշում են, որ բանակների միաձուլման մասին խոսք չկա: Բացի այդ, Փարիզն ու Լոնդոնը մտադիր են պահպանել իրենց կապերը ավանդական դաշնակիցների հետ` իրենց վերապահելով ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնելը եւ միջուկային ուժերի անկախությունը ապահովելը: Սակայն Իվ Բոյերը չի բացառում, որ իրենց ռազմական համագործակցությունը արդյունավետ կլինի, եւ այդ համաձայնագրերին կցանկանան այլ եվրոպական երկրներ էլ միանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում