Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Երևանում մոլորված հիվանդ աղջկան երեք հոգով 3 օր շարունակ պատվազրկել էին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արսեն Սարգսյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի սեպտեմբերի 10-ի կեսօրին Արսեն Սարգսյանը Դավթաշենում հանդիպել էր այնտեղ մոլորված, մտավոր հետամնաց մի անծանոթ աղջկա՝ Է.-ին:

Աղջիկը խնդրել էր, որ Արսենը բջջային հեռախոսով զանգահարի եղբորը, տեղեկացնի, թե քույրը որտեղ է: Արսենը զանգահարել, բայց աղջկա եղբոր հետ չէր կարողացել կապ հաստատել:

Սակայն նա մտահղացել էր մտավոր խնդիրներ ունեցող աղջկա հետ «զվարճանալ», ինչի համար, ըստ նախաքննական մարմնի, զանգահարել ու կանչել էր իր ընկեր «Վոլոդյային»: Վերջինս եկել էր մի երրորդ ընկերոջ հետ:

Երեք տղաները Հրազդանի ափի մի ամայի հողամաս էին տարել աղջկան, ալկոհոլ խմեցրել ու բռնի սեքսուալ գործողություններ կատարել նրա նկատմամբ: Ապա աղջկան թողել էին ու հեռացել:

Աղջիկը, չկողմնորոշվելով, ևս երկու օր թափառումների մեջ էր եղել, տարբեր տղաների ձեռքն ընկել, ենթարկվել նոր բռնությունների: Տուն էր հասել մարմնական բազմաթիվ վնասվածքներով ու խախտված կուսությամբ:

Արսեն Սարգսյանը հայտնաբերվել էր 2012 թվականի մարտի 22-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գործից անջատված մասով դեռ քննություն է կատարվում՝ չբացահայտված «Վոլոդյային» ու նրա ընկերոջը գտնելու ուղղությամբ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է գնահատել ու նրան դատապարտել 6 տարի ազատազրկման:

Պաշտպանական կողմը բողոքարկել է դատավճիռը՝ պնդելով, թե Սարգսյանի մեղքն ապացուցված չէ:

Այս նիստին դատարան էր ներկայացել բռնության ենթարկված աղջիկը՝ ծնողների հետ:

Նախորդ նիստին Սարգսյանի շահերի պաշտպանն ասում էր, թե տուժողը խուսափում է դատարան ներկայանալուց, որովհետև տվել է հակասական ցուցմունքներ, վախենում է, թե կխճճվի, ասելիք չի ունենա, երբ բախվի իրականությանը:

Բայց ահա տուժողը հոր և մոր ուղեկցությամբ առաջին իսկ կանչով ներկայացել է դատական նիստի: Աղջկա ծնողները հանդարտ էին, հայրը մինչև անգամ ժպտադեմ էր թվում:

Տուժողը վերաքննիչ դատարան էր հրավիրվել պաշտպանի միջնորդությամբ՝ ցուցմունքներում առկա հակասությունները պարզելու նպատակով:

Պաշտպանը սկսեց հարցեր տալ աղջկան: Վերջինս ասաց, թե հենց Արսենն է իր նկատմամբ բռնություն գործադրել՝ սեքսուալ գործողություններ կատարելու համար:

Երբ պաշտպանը կոնկրետացնող հարց տվեց՝ պարզելու համար, թե Արսեն Սարգսյանը ինչ վնասվածքներ է պատճառել, տուժողը հայտարարեց, թե վատ է զգում և ցանկանում է հեռանալ: Նա սկսեց նյարդային շարժումներ անել:

Նախագահողը բացատրեց, որ նա գործով տուժողն է, պետք է պատասխանի հարցերին, որովհետև հիմնականում նրա ցուցմունքներն են դրված մեղադրանքի հիմքում, իսկ այդ ցուցմունքները հակասական են:

Հինգ րոպե ընդմիջում հայտարարվեց: Աղջիկը ծնողների հետ գնաց միջանցք: Դատարանի դահլիճը օդափոխվեց, չնայած օդը գաղջ էր նաև քննվող քրեական գործի բնույթի պատճառով:

Ընդմիջումից հետո տուժած աղջիկը ավելի հանգիստ պատասխանեց հարցերին: Նա շարունակեց պնդել, որ Արսենն է իրեն վնասվածքներ պատճառել, Արսենն է իր ներկայությամբ զանգել ու կանչել «Վոլոդյային», իսկ վերջինս էլ հետը բերել է իր ընկերոջը:

Տուժողը հիշեց, թե ինչ էր ասել ընկերոջը հեռախոսով կանչող Արսենը. «Արի երրորդ մասի սադը, ես մի անծանոթ աղջկա հետ եմ»:

«Վոլոդյա» անվանվածը կարող էր և Վոլոդյա չլինել, պարզապես այդ անունով կարող էր ներկայանալ:

Պաշտպանը փորձեց ցուցմունքներում առկա հակասություններից բացի նաև գործի այլ հանգամանքներին վերաբերող հարցեր տալ, սակայն մեղադրողը առարկեց, ու դատարանն ընդունեց առարկությունը, որովհետև աղջիկը հրավիրվել էր ցուցմունքների հակասությունները պարզելու և Արսենի պատժի մասին իր դիրքորոշումը հայտնելու համար:

Տուժողն ասաց, թե համաձայն է սահմանված պատժին՝ 6 տարի ազատազրկմանը: Նախագահողը հարցրեց՝ հիշո՞ւմ է աղջիկը, որ նրա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար ևս երկու երիտասարդներ են դատապարտվել: Աղջիկը հիշում էր: Այդ երիտասարդները նրան հանդիպել էին Արսենի խմբի հեռանալուց հետո, երբ աղջիկն ավելի էր խճճվել քաղաքում և սկսել էր թափառել՝ գզգզված մազերով, պատառոտված շորերով ու կոշիկներով:

Նախագահողը հիշեցրեց նաև, որ վերոհիշյալ երիտասարդների նկատմամբ համաներում էր կիրառվել, նրանք ազատվել էին պատժից: Աղջիկը դա էլ էր հիշում: Նախագահողը հարցրեց, թե ինչո՞ւ նրանց դեպքում տուժող աղջիկը չէր պնդել, որ խիստ պատժվեն, չէր բողոքել նրանց նկատմամբ համաներում կիրառելու դեմ, իսկ Արսենի դեպքում վեցամյա ազատազրկումը ճիշտ է համարում: Աղջիկը հասկացավ նախագահողի հարցը և կարճ պատասխանեց. «Որովհետև Արսենը առաջինն էր, նա էր ամեն ինչի պատճառը»:

Դատավոր Մ. Պետրոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ էր աղջիկը անծանոթ տղաների հետ անծանոթ վայր գնացել: «Վախից»,- պատասխանեց աղջիկը: Նա ասաց նաև, որ, ճիշտ է, օրը ցերեկով իրենք անցնում էին երևանյան մարդաշատ փողոցներով, բայց, միևնույնն է, ինքն այնքան էր վախեցել տղաներից, որ օգնություն չէր կանչել, այլ հնազանդ գնացել էր հետները:

Այս աղջկա մեջ, իրոք, հիվանդագին հակասականություն կար: Նրա պատասխանները հատու էին, միանգամից ու կտրական, բայց նա հասկանում էր, թե ինչ է ասում: Վախից, թե անհանգստությունից նա լարված էր, ինչ-որ չափով՝ նյարդային, բայց միևնույն ժամանակ համարձակ մեղադրում էր, իսկ ծնողները չնեղվեցին, որ դահլիճում կողմնակի մարդիկ կային: Նրանք հորդորում էին, որ աղջիկը պատասխանի հարցերին:

Այս աղջկա վարքագծից, պահվածքից զգացվում էր, որ ինչ-որ բան այն չէ: Ու հենց այսպիսի աղջկանից «օգտվելու» մտադրությունը, անգամ բռնության ենթարկելու գնով նրա հետ «զվարճանալը» ավելի բնութագրական է հենց «օգտվողների» ու «զվարճացողների» համար:

Մեղքի ծանրությանը կամ մեղքի առկայությանը դատարանը կանդրադառնա, փաստն այն է, որ փողոցում հայտնված ակնհայտ հիվանդ աղջկան ոչ թե օգնել, այլ պատվազրկել էին… Եվ դա տևել էր երկու օր: Անմարդկային խրախճանքի ու անհոգի վերաբերմունքի անվերջություն… Աղջկա ճանապարհին հանդիպած ոչ մարդիկ…

Հաջորդ դատական նիստին դատարանը կունկնդրի կողմերի վիճաբանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում