Sky Sport-ի փոխանցմամբ՝ «Ռոմա»-ի պաշտպան Մեհդի Բենատիան պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ հռոմեական ակումբը մարոկացի պաշտպանի տրանսֆերի դիմաց ստացել է 26 մլն եվրո, ևս 4 մլն կարող է ստանալ տարատեսակ հավելավճարներ տեսքով:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































