Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը առաջարկում է նախապես ահաբեկիչներ համարել նրանց, ովքեր ինքնակամ Սիրիա կամ Իրաք են մեկնում: Իսկ այնտեղից վերադարձողները, ըստ Ջոնսնի, պետք է ապացուցեն իրենց անմեղությունը: Առաջարկությունը հրապարակել է The Telegraph պարբերականը:
Ջոնսոնը մտահոգվում է, որ եթե «Իսլամական պետություն» խմբավորումը լուծարվի, ապա այնտեղ մարտնչող բրիտանացիները` մոտ 600 մարդ, հայրենիք կվերադառնան և, հնարավոր է, կցանկանան գրավել իշխանությունը:









































