Լիբային հարևան պետությունները հանդես են գալիս այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու և այնտեղ ազգային երկխոսություն սկսելու օգտին։ Այդ մասին ասվում է Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի և Աֆրիկյան միության ներկայացուցիչների մասնակցությամբ վեց երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման կոմյունիկեում, տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Ելույթ ունենալով նիստում՝ Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սալեհ Շուքրին հայտնել է Լիբիայից հարևան երկրներ բռնության տարածման անթույլատրելիության մասին, այդ թվում անօրինական առևտրի և զենքի մաքսանենգության միջոցով։
Լիբիայի հարևան պետությունների չորրորդ հանդիպումը կայացել է Ալժիրի, Եգիպտոսի, Սուդանի, Թունիսի, Չադի մասնակցությամբ։






































