2011 թվականի երկրաշարժից հետո միջուկային վառելիքի հոսքից տուժած ճապոնական Ֆուկուսիմա շրջանում աճեցված բրնձի առաջին խմբաքանակը երկու օրում վաճառվել է Սինգապուրի խոշորագույն ճապոնական սուպերմարկետում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այդ առաքումը բրնձի առաջին խմբաքանակն է, որ Ճապոնիայից արտահանվել է ողբերգությունից հետո։
Ինչպես նշվում է, արտահանվող բրնձի յուրաքանչյուր պարկը մանրազնին ստուգվում է, սակայն ոչ բոլորն են համոզված, որ բրինձը պետքական է սննդի մեջ օգտագործելու համար։










































