Զինեդին Զիդանը, ով այժմ գլխավորում է «Ռեալ Մադրիդ»-ի երիտասարդական թիմը, իր մարզչական կարիերան սկսել է պարտությամբ:
Երեկ «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն մրցաշրջանի առաջին խաղում մրցել է «Ատլետիկո»-ի երիտասարդական թիմի դեմ: հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: «Ռեալ»-ից աչքի է ընկել Ռաուլ դե Տոմասը, իսկ «Ատլետիկո»-ից Դանիել Ակինյոն և Սեկու Կեյտան:
Զիդանը այս տարի է գլխավորել «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն: Նախորդ մրցաշրջանում նա «Ռեալ Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն էր:







































