Mozilla ընկերությունը Հնդկաստանի շուկա է հանել Cloud FX սմարթֆոնը, որի գինը 33 դոլար է (1999 հնդկական ռուփի)։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Սմարթֆոնը կօգտագործի ОС Mozilla Firefox սեփականությունը, որն օգտատերերին թույլ է տալիս լրացուցիչ հավելվածներ ու խաղեր տեղադրել։

Սարքը հագեցած է երկու մեգապիքսելանոց տեսախցիկով, 1 ԳՀց հաճախականության պրոցեսորով և 128 Մբ օպերատիվ հիշողությամբ։

Հիմնականում ինտերնետ մտնելու համար նախատեսված ոչ թանկարժեք այդ սմարթֆոնի արտադրությունը Mozilla-ի համար Հնդկաստանում կարող է շահեկան ռազմավարություն լինել։ Երկրի բնակիչների մեծ մասը ինտերնետ է մտնում սմարթֆոնից, այլ ոչ թե ստացիոնար համակարգչից կամ նոութբուքից։









































