Սուպերմենի մասին պատմող Action Comics կոմիքսների շարքի առաջին համարը, որտեղ առաջին անգամ է հայտնվել սուպերհերոսը, eBay ինտերնետ-աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 3,2 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011-ին, երբ Action Comics-ի առաջին համարի ևս մեկ պատճեն ձեռք էր բերվել անանուն գնորդի կողմից 2,1 մլն դոլարով:

Wall Street Journal-ի տվյալներով՝ աշխարհում կա Action Comics-ի առաջին համարի ընդամենը 50 պատճեն, որը լույս է տեսել 1938թ. հունիսին:












































