Սիրիայի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցել միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը:
«Մենք նրանց սպասում ենք»,- հայտարարել է Մուալեմը ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այդ գործընկերների թվում են Վաշինգտոնը և Լոնդոնը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ամենախիստ քննադատները:









































