Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Էր-Ռիյադում է: Այս մասին երկուշաբթի օրը հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Այցի շրջանակներում սպասվում է նրա հանդիպումը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկրների միջև երկկողմ կապերը և իրադարձությունները տարածաշրջանում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ իր երկիրը պատրաստ է բանակցել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ և հույս ունի, որ սպասվող բանակցությունների ընթացքում կկարգավորվի Թեհրանի հետ ցանկացած տարաձայնություն:
Իրանը և Սաուդյան Արաբիան տարաձայնություններ ունեն մի շարք տարածաշրջանային հարցերում, ինչպիսիք են իրավիճակը Սիրիայում և Բահրեյնում:








































