ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում սպանված սևամորթ դեռահասի հայրը կոչ է արել ցուցարարներին՝ որդու հուղարկավորության ժամանակ հանգստություն պահպանել, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ոստիկանը օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում գնդակահարել էր 18-ամյա Մայքլ Բրաունին:
Դրանից հետո քաղաքում սկսվել էին անկարգություններ, ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել էր մի քանի բնակիչ:
«Այն, ինչ ես վաղը ուզում եմ, երբ մենք կթաղենք մեր որդուն, դա խաղաղությունն է: Դա այն է, ինչ ես խնդրում եմ»,- ասել է հանգուցյալ տղայի հայրը վրդովված քաղաքացիների ամբոխի առաջ, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ բողոքում են ընդդեմ սևամորթ դեռահասի սպանության:








































