Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը նահանգում վերջն 25 տարիներին տեղի ունեցած ամենաուժգին երկրաշարժից հետո արտակարգ իրավիճակ է հայտարարել: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Արտակարգ իրավիճակը իշխանություններին իրավունք է տալիս արհավիրքի հետևանքները վերացնելու նպատակով դիմել ԱՄՆ վարչակազմին:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյաներով՝ ստորերկրյա ցնցման ուժգնությունը, որի էպիկենտրոնը գտնվել է Նապ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, 6,1 բալի է հասել: Հիմնական ցնցմանը 2,5 բալանոց մոտ 10 ցնցում է հաջորդել:
Երկրաշարժի հետևանքով ստացած վնասվածքներով հիվանդանոցներ է դիմել մոտ 90 մարդ, որոնցից երեքի վիճակը, այդ թվում՝ նաև մեկ երեխայի, բժիշկները ծայրահեղ են գնահատում:
Նապի շրջանային հրշեջները 6 հրդեհ են հանգցրել, որոնց պատճառը ստորերկրյա ցնցումներն են: Մի քանի տասնյակ մարդ առանց էլեկտրաէնեգիա են մնացել:











































