Ժնևի կոնվենցիան արգելում է ստորացնող և վիրավորական վերաբերմունքը, ինչպես նաև արժանապատվության վիրավորանքները:
«Գերիների շքերթը», որն անցկացվել է Դոնեցկում, խախտում է Ժնևի կոնվենցիան: Այս մասին Twitter ի իր էջում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ռեյչել Դենբերը, հաղորդում է korrespondent.net-ը:
Ինչպես հաղորդվում է, գերիներին զինված պահակախմբի ուղեկցությամբ տարել են Դոնեցկի կենտրոնական փողոցներով՝ դրամատիկական թատրոնի շենքից մինչև Դոնբաս Փալաս հյուրանոցը: Ինքնահռչակ ԴԺՀ-ի կողմնակիցները գերիների վրա ձվեր և պլաստիկե շշեր են նետել: Այնուհետև փողոցներով խորհրդանշական անցել են ջրցան մեքենաները:









































