Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Դինամո»-ն 2:0 հաշվով առավելության հասավ Եկատերինբուրգի «Ուրալ»-ի նկատմամբ: Մոսկովյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Դինամո»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ում պաշտպանած դարպասի մոտ, սակայն, հյուրերին չհաջողվեց վտանգավոր իրավիճակ ստեղծել:
Վնասվածքից վերականգնվող Էդգար Մանուչարյանի անունը բացակայում էր «Ուրալ»-ի հայտացուցակից, իսկ 24-ամյա Արսեն Հովհաննիսյանը Եկատերինբուրգի թիմի կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո:
«Դինամո» – «Ուրալ»՝ 2:0
Ալեքսեյ Իոնով (20’), (41’)











































