Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Անկախության օրվա շքերթը:
Անկախության մայդանում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ վերջին ամիսների իրադարձությունները պատմության գրքերում կհիշատակվեն որպես 2014թ. Հայրենական պատերազմ:
«Վերջի ամիսների իրադարձությունները մեզ համար դարձել են թեկուզ չհայտարարված, բայց իրական պատերազմ: Հնարավոր է, որ այն պատմության գրքերում հիշատակվի որպես 2014թ. Հայրենական պատերազմ: Պատերազմ ընդդեմ արտաքին ագրեսիայի, Ուկրաինայի համար, նրա կամքի համար, պատվի և փառքի համար, ժողովրդի, անկախության համար: Այն հայրենական է, քանի որ երկրի պաշտպանության համար բարձրացել են բոլորը՝ մեծերն ու փոքրերը: Ազատության համար պատերազմը համաուկրաինական շարժման: Վստահ եմ, որ Ուկրաինայի համար պայքարը մեզ համար հաջող կավարտվի շնորհիվ համազգային համերաշխության, որը բազմապատկված է մեր զինվորների քաջությամբ և հերոսությամբ»,- հայտարարել է նա:










































