ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի իրադարձությունների հետ կապված` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ուսումնասիրել երկրում գոյություն ունեցող արդեն 10 տարվա կարգի նպատակահարմարութունը` ոստիկանական ստորաբաժանումներին ռազմական զինամթերքով զինելու պրակտիկան: Այս մասին գրում է The New York Times-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում և իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին:
Պարբերականի տվյալներով` Օբաման մասնավորապես դրել է ոստիկանական ուժերին ռազմական զրահաբաճկոններով, զրահապատ ավտոմեքենաներով և խլացուցիչներ ունեցող հրացաններով զինելու հարցը: Սպիտակ տան պատվերով` փորձագետները պետք է գնահատեն` իսկապե՞ս ամերիկացի իրավապահները նման զենք ու զինամթերքի կարիք ունեն և արդյոք դրանք ճի՞շտ են պահում` օգտագործելով միայն անհրաժեշտության դեպքում:









































